Քաղաքացիներն ասում էին. «Հիմա էդ ստահակին կամ ստահակներին, որ բռնենք ու տանք Արարատի մարզպետի ձեռքը, նա էլ դրանց գցի կոկորդիլոսի վանդակը, կասեն՝ բռնություն եք քարոզում». shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քաղաքացիներն ասում էին. «Հիմա էդ ստահակին կամ ստահակներին, որ բռնենք ու տանք Արարատի մարզպետի ձեռքը, նա էլ դրանց գցի կոկորդիլոսի վանդակը, կասեն՝ բռնություն եք քարոզում». shamshyan.com

Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, Հայաստանում հայտարարված համապետական շաբաթօրյակի արդյունքում հանրապետությունում պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկություններն ու քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարելու արդյունքում տոննաներով աղբ հեռացրեցին, ինչի արդյունքում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ականատես եղանք, որ մարդիկ սրտացավ մոտեցան հայտարարված համապետական աբաթօրյակին։

Այսօր՝ մարտի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է խոզի հոգեբանութամբ առաջնորդվող անձը կամ անձինք Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող Երասխի վարչական տարածքում հսկայական աղբը թափել ճանապարհին։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Արարատի մարզպետարանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և փնթի քաղաքացու կամ քաղաքացիների կողմից թափված աղբը կհեռացնեն։

Մի քանի քաղաքացիներ էլ, տեսնելով, որ նկարահանում ենք աղբը, տեսախցիկի առաջ հրաժարվելով խոսել, կես կատակ-կես լուրջ ասում էին. «Սաղ Արարատի մարզն ակտիվ մասնակցություն ունեցավ համապետական շաբաթօրյակին ու շատ տեղեր մարզպետն ինքն էր այցելում, հետևում, որպեսզի աշխատանքները կատարվեն բարձր մակարդակով, բայց, ցավոք, կան սրիկա անշնորհքներ, ովքեր լավ գործը մխտռում են։ Բա էս աղբը թափողներին չբռնեի՞նք, տայինք մարզպետի ձեռը, էն էլ դրանց գցեր կոկորդիլոների վանակը»։

shamshyan.com



Նման նյութեր