Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց նրա համար դեռեւս դժվար է իր թատրոն հաճախելը, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լիովին վերականգնվել: Այդ մասին Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում գրել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: «Մեր վարպետն իրեն լավ է զգում, ինչպես ինքն է ասում՝ «անձնագրային տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, ակտիվորեն զբաղվում է վերականգնմամբ, ամեն օր դուրս է գալիս զբոսանքի, երբեմն՝ ընկերների հետ:

Թատրոն հաճախելն առայժմ դժվար է, բժիշկները խորհուրդ են տալիս նախ՝ լիովին վերականգնվել եւ հետո միայն ձեռնամուխ լինել աշխատանքին»,- գրել է Սողոմոնյանը: Նա նաեւ հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնն իր գեղարվեստական ղեկավարի անվան մրցանակ է սահմանել երիտասարդ դերասանների համար, եւ Ջիգարխանյանը պլանավորում է անձամբ դիտել մրցանակի հավակնող աշխատանքները՝ լավագույններն ընտրելու համար: Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է 2017 թվականի հոկտեմբերին. դերասանն ընկավ հիվանդանոց եւ շուտով հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ է պատճառել իրեն»: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել է: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է ստացել հիվանդանոցներում ու առողջարաններում: