Մոլորակի վրա 2018 թվականին CO2-ի արտանետումներն աճել են մինչեւ 33 մլրդ տոննա. ԷՄԳ
Advertisement 1000 x 90

Մոլորակի վրա 2018 թվականին CO2-ի արտանետումներն աճել են մինչեւ 33 մլրդ տոննա. ԷՄԳ

Մոլորակի վրա 2018 թվականին ածխաթթվական գազի (CO2) արտանետումներն աճել են 560 միլիոն տոննայով՝ մինչև ավելի քան 33 միլիարդ տոննա պատմական առավելագույնը՝ էնեգետիկական պաշարների պահանջարկի 2,3 տոկոս մեծացման և էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին ասված է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ մարտի 26-ին հրապարակված զեկույցում:

«2018 թվականին էներգապաշարների պահանջարկի մեծանալու պատճառով CO2-ի գլոբալ արտանետումները՝ կապված էներգետիկայի հետ (անցյալ տարվա համեմատությամբ) աճել են 1,7 տոկոսով՝ մինչև 33,1 գիգատոննա CO2 (մեկ գիգատոննան հավասար է 1 միլիարդ տոննայի)»,- նշում են հետազոտության հեղինակները:

«Արտանետումների ավելացման 85 տոկոսը բաժին Է ընկել Չինաստանին, Հնդկաստանին և ԱՄՆ-ին, մինչդեռ Գերմանիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում դրանք կրճատվել են»,- նշված է զեկույցում: Էներգապաշարների պահանջարկի զգալի աճը, ԷՄԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլի խոսքով՝ «անակնկալ է դարձել շատերի համար» և էլ ավելի դժվարացրել երկրների կողմից այն նպատակներին հասնելը, որոնք կապված են գլոբալ կլիմայի հետ:



Նման նյութեր