5 լուրջ պատճառ՝ ինչու են առանց պատճառի կապտուկներ հայտնվում մարմնին
Advertisement 1000 x 90

5 լուրջ պատճառ՝ ինչու են առանց պատճառի կապտուկներ հայտնվում մարմնին

Կապտուկները հիմնականում վասվածքի հետևանք են: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ կապտուկների առաջացումը կարող է պայմանավորված լինել այլ խնդիրներով:

Վիտամինների անբավարար մակարդակ

Վիտամիններն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության, այդ թվում՝ արյան շրջանառության կարգավորման համար: Երբ վիտամինների մակարդակը չի բավարարում օրգանիզմին կամ գերազանցում է նորման, կարող են հեմատոմաներ առաջանալ:

Ծերացում

Ծերացմանը զուգընթաց՝ մաշկին կարող են հետքեր, կապտուկներ առաջանալ:

Վիլեբրանդի հիվանդություն

Այս հիվանդության զարգացումն արտահայտվում է մաշկային արյունահոսությամբ, հեշտությամբ առաջացող կապտուկներով: Հիվանդության դեպքում նկատվում են արյունահոսություն քթից, վերքերից, արյունազեղումներ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Սպորտով զբաղվելը, իհարկե, օգտակար է, սակայն հարկավոր չէ հյուծել օրգանիզմը: Դա բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, ինչի նշաններից մեկը մարմնին կապտուկների առաջացումն է:

Շաքարային դիաբետ

Այս հիվանդությունն ուղեկցվում է արյան շրջանառության խանգարումներով: Այդ պատճառով մարմնին հաճախ են կապտուկներ առաջանում: Եթե այս ամենին զուգընթաց՝ խանգարվում է տեսողությունը, վատանում լսողությունը, հարկավոր է դիմել մասնագետի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը