Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Գերմանիա այցի ընթացքում ձեռք է բերվել հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն
Այլընտրանքային էներգետիկայի բնագավառի զարգացումը՝ ներկայումս Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն հեռանկարներից է հանդիսանում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է այդ շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած քառօրյա աշխատանքային այցի մասին, որի նպատակն էր՝ էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:
Այցի շրջանակում հայկական կողմը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն0»։