Օզբիլիս. Ավելի լավ է չխաղանք, եթե պետք է մտածենք, որ երկու պարտությունից հետո այլևս շանս չունենք
Advertisement 1000 x 90

Օզբիլիս. Ավելի լավ է չխաղանք, եթե պետք է մտածենք, որ երկու պարտությունից հետո այլևս շանս չունենք

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին:

Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Արաս Օզբիլիսը.

«Կարևորը մինչև վերջ փորձել ենք: Առաջին կեսում ունեցած պահերը պետք է օգտագործեինք, որ մեզ համար ավելի հեշտ լիներ: Կարծում եմ, որ նրանք երկու պահ ունեցան ու երկուսն էլ օգտագործեցին:

Դժվար էր… Մի փոքր հաջողություն է պետք, մինչև վերջ փորձեցինք, բայց հաջողությունը մեր կողմը չէր:

Ակումբում սկզբում շատ խաղաժամանակ էի ստանում, բայց հետո մարզիչը փոփոխություններ կատարեց: Հիմա պետք է ավելի շատ աշխատեմ:

Եթե մտածենք, որ երկու պարտությունից հետո շանս չունենք խմբից դուրս գալու, ապա ավելի լավ է չխաղանք: Ես հավատում եմ մեր թիմին ու կարծում եմ, որ դեռ շանսեր ունենք:

Երկրպագուների աջակցությունը շատ լավ էր: Մինչև վերջին պահն աջակցում էին մեզ, անգամ երբ 0:2 հաշվով պարտվում էինք: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ասաց Օզբիլիսը:

armsport.am