Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Գիտեք մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկանում ա էս անտեր խաղից… Բոլորը նայում են։ Բոլորը մտքեր ու կարծիք ունեն, թե ոնցն ինչպես կարելի ա անել, որ լավ լինի։ Բայց երբ թիմդ անդեմ ա, անձեռագիր ու աննպատակ դա ֆուտբոլին ամենամեծ ապտակն ա։ Երկրպագուները շատ բաներ կարող են ներել, անգամ պարտությունը։ Բայց երբեք չեն ների վերևում նշածս գործոնների բացակայությունը։ Ես դեռ չեմ նշում ֆուտբոլային գաղափարախոսության առկայության մասին։ Ոմանք դրանից հեռու են, ոնցոր գետաձին Սատուրնից»։