Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարի շնորհիվ Կոտայքի մարզում կանխվել է մարդատար «Գազելում» առաջացած հրդեհը․ «Գազելում» եղել են մեծ թվով ուղևորներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատարի շնորհիվ Կոտայքի մարզում կանխվել է մարդատար «Գազելում» առաջացած հրդեհը․ «Գազելում» եղել են մեծ թվով ուղևորներ. shamshyan.com

Երեկ մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը ծառայության ժամանակ նկատել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս, մարդատար «Գազել» մակնիշի 3640 Լ համարանիշի ավտոմեքենայում կրակ է առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարը կանգնեցնում է «Գազելը» ու իր գործընկերների ու վարորդի հետ մարում ավտոմեքենայում առաջացած կրակը։ Ապահովության համար քաղաքացիներն էլ ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 Օպերատիվ կառավարման կենտրոն։ Սակայն մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանները նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։

Գ Շամշյանի տեղեկություներով՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ նշված մարդատար «Գազելը» սպասարկում է Երևան-Սևան երթուղին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com