Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ն քննարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանելու մասին օրինագիծը․ 83000 մարդ այս օրինագծի ընդունումից օգտվում է, սակայն դա չի լուծում սոցիալական պաշտպանվածության հարց։ Մյուս կողմից՝ օրինագիծը թերի է՝ դիֆերենցված մոտեցումների բացակայության հետևանքով»։