Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր թատրոնի միջազգային օրն է, շնորհավորում եմ թատրոնի բոլոր գործիչներին, սիրահարներին: Ցավոք, մեր առօրյա կյանքն է թատրոն դարձել, մեկը վերցրել է ազգափրկիչ պետական գործչի, մյուսը՝ հայրենասերի ու հայասերի, 3-րդը՝ քաղաքագետի դիմակը: Ու գռեհիկ ձևով իրենց դերն են տանում: Հանեք դիմակները, պարոնայք և տիկնայք, ձեր դերը շատ վատ եք խաղում, և պետք էլ չէ կյանքում խաղալ: Թատրոնն արվեստ է, այդ տաճարը ձեր տեղը չէ»: