
Եվրո 2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում «Հանրապետական» մարզադաշտում եղել է 12 900 հանդիսական: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ-ն նաեւ շնորհակալությոն է հայտնել գալու համար:
«Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա էր 12 900 հանդիսական: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկրպագուներին հավաքականի կողքին լինելու համար: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ֆեդերացիան տոմսային նոր քաղաքականություն է մշակել, որի համաձայն՝ ամենաէժան տոմսերը 1000 դրամ են: Դրանք հյուսիսային եւ հարավային տրիբունայի տեղերն են: Երեկվա՝ մարտի 26-ի խաղում, որի ընթացքում ՀՀ-ն պարտվեց 0:2, արեւելյան տրիբունայի տոմսերն արժեին 3000-5000 դրամ, արեւմտյանինը՝ 7000-9000 դրամ: Եթե ներկաների թիվը բազմապատկենք տոմսերի ամենացածր արժեքով՝ 1000 դրամով, ապա կստացվի, որ տոմսերի վաճառքից ՀՖՖ-ն առնվազն 12 900 000 դրամի մուտք է ունեցել: