
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու ամիս է՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի կողմնորոշվում՝ ի վերջո պե՞տք է հրապարակվեն պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին տեղեկությունները, թե՞ ոչ։ Դրանք թեև անձնական տվյալներ են, բայց մենք՝ հարկատուներս, իրավունք ունենք իմանալ՝ որքանով արդյունավետ են ծախսվում մեր գումարները։ Դեռևս հունվարի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս հարցով դիմել էր ԱՏՊ գործակալություն։ Վերջինս ԻԱԿ-ի դիմումի հիման վրա վարույթ էր հարուցել։ Ի դեպ՝ վարույթով որոշում գործակալությունը պարտավոր էր կայացնել 1-ամսյա ժամկետում։ Որևէ ծանուցում վարույթը կասեցնելու մասին ԻԱԿ-ը չի ստացել»։