SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի, 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթմամբ ստանալ 50 հազար ԱՄՆ դոլար: Նա նամակի մեջ գրել է, որ եթե գումարը չթողնի իր մատնանշած վայրում, ապա նա առևանգելու է Վ. Ղազարյանի երեխաներին, որից հետո գյուղում գտնվող Մուրացանի նրա տունը պայթեցնելու է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն է, ով իր տրամադրութայն տակ ունի մի քանի բեռնատարներ և, ըստ գյուղացիների պատմածի, Հայաստանից միրգ է արտահանում, այդ թվում՝ ծիրան, դեղձ, խնձոր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: