«Եթե այդ քայլերի ծրագիրը չկա, ապա մեր բանակցողները կկանգնեն ծանր երկընտրանքի առջև». Արման Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Եթե այդ քայլերի ծրագիրը չկա, ապա մեր բանակցողները կկանգնեն ծանր երկընտրանքի առջև». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բանակցային օրակարգի ու ձևաչափի հետ կապված մեզ անհրաժեշտ վերանայումները կամ փոփոխությունները, իրականում, կախված են լինելու այն քայլերից, որպիսիք հայկական կողմերը կնախաձեռնեն կամ կիրականացնեն միջնորդների կամ պաշտոնական Բաքվի հետ ունեցած անմիջական շփումների շրջանակից դուրս: Եթե այդ քայլերի ծրագիրը չկա, ապա մեր բանակցողները կկանգնեն ծանր երկընտրանքի առջև՝ վերադառնալ առ այսօր Ադրբեջանին ձեռնտու բանակցային օրակարգի քննարկանը կամ ընդհատել բանակցությունները»:



Նման նյութեր