Երեկ, մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դալմա Գարդեն Մոլի դիմաց բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանի վարած Hyundai Elantra մակնիշի 07 GD 070 համարանիշի, Երևանի բնակիչ 43-ամյա Գարեգին Մանուկյանի վարած Nissan Versa մակնիշի 35 RR 989 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Արամ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 VA 246 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: