«Փաշինյանը տարբերակ ունի խուսափել վարկանիշի անկումից, բայց նա չգնաց այդ տարբերակին». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը տարբերակ ունի խուսափել վարկանիշի անկումից, բայց նա չգնաց այդ տարբերակին». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ կարող ասել, թե որքանով է ճիշտ գրվածը, բայց ինքս դեկտեմբերյան ընտրություններից հետո գրել եմ, որ գարնանը Փաշինյանը վարկանիշի մոտ երեսուն տոկոս անկում կունենա: Դա ես գրել էի, պատկերացում ունենալով մեր վիճակի իրական պատճառների մասին և նկատելով, որ կառավարությունը պատկերացում չունի այդ պատճառնրի մասին և մակերեսային քայլեր է անում: Միաժամանակ գրել էի, որ Փաշինյանը տեսականորեն տարբերակ ունի խուսափել վարկանիշի այդպիսի անկումից, բայց Փաշինյանը չգնաց այդ տարբերակին:

Հ.Գ. Իմ այդ հին գրառման մեջ նշել եմ, որ աշնանը Փաշինյանը կունենա ևս մոտ երեսուն տոկոս վարկանիշի անկում: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմանը, ապա հիշեցնեմ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը մերժեց Կարեն Դեմիրճյանին, ապա տաս տարի անց խնդրում էր, որ ետ գա: Մենք այն ժողովուրդն ենք, որը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա տաս տարի անց խնդրում էր, որ ետ գա»:



Նման նյութեր