Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ որոնվում են փայտի առևտրով զբաղվողները․ shamshyan.com
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ որոնվում են փայտի առևտրով զբաղվողները․ shamshyan.com

Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոն աջ ոտքի հատվածում դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժի օպերատիվ խումը, բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Արամայիս Գրիգորյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ այս պահին ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություններ տալ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նրա հետ Մեծ Մանթաշ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո նա դանակահարվել է։ Արթիկի ոստիկաններն արդեն պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցումներ նրանց և հանցագործության գործիք հանդիսացող գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վոլոդյա Լոռեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրող հայտնում է նաև, որ դանակահարվածը եղել է իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի 14 XX 999 համարանիշի ավտոմեքենայով, և վիճաբանության պատճառը եղել է փայտի առևտրով զբաղվելու խնդիրը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com