
Գիտնականները մեծ թվով միկրոբներ են հայտնաբերել տարբեր ստեղնաշարերի մակերևույթին համալսարանական հանրակացարաններից մեկում, հայտնում է newsyou.info-ն:
Մասնագետներն արդյունքները համեմատել են անհատական համակարգիչների տվյալների հետ, որոնցից մեկ մարդ է օգտվում: Պարզվել է՝ ընդհանուր հասանելիության ստեղնաշարերի վրա միկրոբների քանակը 5 անգամ ավել է, քան անհատականների դեպքում:
«Ստեղնաշարը և մկնիկը պետք է մաքուր պահել և պարբերաբար ախտահանել»,- խորհուրդ են տալիս մասնագետները: Դա կօգնի օրգանիզմը զերծ պահել վնասակար բակտերիաներից ու վտանգավոր վիրուսներից: