Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 69 տարեկան. հարգանքի տուրք` Եռաբլուրում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 69 տարեկան. հարգանքի տուրք` Եռաբլուրում

Քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամներն ու ընկերներն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին: Այսօր լրանում է Նավասարդյանի ծննդյան 69-ամյակը:

«Ես շնորհավորում եմ բոլորիս մեծ հայի ծննդյան օրվա առիթով: Աշոտ Նավասարդյանը մարդ էր, որը տասնյակ տարուց ավելի ազատազրկված է եղել, անկախության բանակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրն է եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց. «Աշոտ Նավասարդյանի մոտեցումները երկրի անկախության և դրա հետագա ճակատագրի համար բնական մոտեցում էր, և դա նա կարողացավ նաև մեր ժամանակների համար իրագործել, և մենք այսօր անկախ Հայաստանում ենք ապրում»:

1968 թ. դեռևս 18-ամյա Աշոտ Նավասարդյանը անդամագրվել է ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության շարքերում: Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը: Իսկ արդեն 1970թ. համախոհների հետ միասին դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով:

Խորհրդային դատարանը Նավասարդյանին դատապարտել է 3 անգամ: Երիտասարդ գործիչն իր պատիժը կրել է ճամբարներում ու բանտերում: 1987թ. օգոստոսին Գորբաչովյան պերեստրոյկայի շրջանակում Նավասարդյանին ներում է շնորհվել: Երևան վերադառնալուց հետո Նավասարդյանը ներգրավվել է արցախյան ազգային ազատագրական պայքարի մեջ ու դարձել դրա ակտիվ գործիչներից մեկը:

Արդեն 1990թ. Նավասարդյանն իր համախոհների հետ հիմնել է Հայաստանի առաջին` Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարել է մինչև մահ: Քաղաքական գործիչը հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Նրա անունն են կրում դպրոցներ Երևանում և Բերձորում:



Նման նյութեր