Մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ. ԱԺ-ում քվորում չի ապահովվել
Advertisement 1000 x 90

Մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ. ԱԺ-ում քվորում չի ապահովվել

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի համար քվորում չի ապահովվել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ: Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ քվորում չապահովելու համար հատուկ միտում չի եղել: Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ոչ մի հատուկ բան չկար: Ուղղակի տեխնիկական  խնդիր էր: Որոշ մասը մի քիչ շուտ էր մեկնել Արցախ: Չեմ կարծում, թե սա ինչ-որ ձևով խաթարում է գործունեությունը, չեմ կարծում, որ սրանով մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Համենայնդեպս, լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,- մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով այցի նպատակների մասին՝ փոխխոսնակն ասաց՝ որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել, որ մեկնեն այն ժամանակ, երբ պետք է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սակայն նա կարծում է, որ այդ համատեքստում այս այցը միայն դրական ազդեցություն կունենա:



Նման նյութեր