«Իմ քայլի» պատգամավորները միջանցքում հավաքված էին, երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվորում չկա. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Իմ քայլի» պատգամավորները միջանցքում հավաքված էին, երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվորում չկա. factor.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդարանի միջանցքում հավաքված էին, բայց նիստին քվորում չապահովեցին: Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ չեն մասնակցում նիստին, որպեսզի քվորում ապահովվի, նրանք պատասխանեցին, որ մեկնում են Արցախ: Գրանցման արդյունքում պարզվեց, որ նիստին ներկա է 132 պատգամավորներից 44-ը, մինչդեռ քվորման համար անհրաժեշտ է 67 խորհրդարանականի ներկայություն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը սկսելու հաջորդ փորձը կանեն 4 ժամ անց: Նշենք, որ ԱԺ-ն պետք է քննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Խորհրդարանն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել է 117 կողմ ձայնով: Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am



Նման նյութեր