
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկել են Ալիև-Փաշինյան բանակցությունները:
Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:
Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Վիեննայում է։ Նրա օդանավը վայրէջք է կատարել երեկ ուշ երեկոյան: Նշենք, որ Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ։