
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոնց որ Ալիևի հետ կարևոր հանդիպումից առաջ Փաշինյանի հարաբերությունները Ռուսաստանի հետ հեչ լավ չեն։ Ինչո՞վ կարելի է բացատրել ֆեդերալ հեռուստաընկերությունների եթերով Փաշինյանի հասցեին հնչեցվող մեղադրանքները՝ քաղաքական վրեժխնդրութնունից մինչև 2008թ. մասսայական անկարգությունների մասնակից լինելը։ Այդ ռեպորտաժների բովանդակությունից ակնհայտ երևում է, որ գործող իշխանությունները Մոսկվայի հետ լեզու չեն գտել»։