Հազվագյուտ երկու ճերմակ կորյուն Է ծնվել Ղրիմում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ երկու ճերմակ կորյուն Է ծնվել Ղրիմում

Երկու ճերմակ կորյուններ են լույս աշխարհ եկել Ղրիմի «Տայգան» առյուծների պարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է հաստատության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Ալեքսագինան:

«Այս բացառիկ ճերմակ կորյունները լավ ցեղատեսակից են, նրանց ծնողներն ութ տարի առաջ Ղրիմ են բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից»,- պատմել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ձագերը (Էգ եւ արու) ծնվել են Միլեդի անունով առյուծից, փոքրիկների հորը կոչում են Ռոկի:

Նորածիններն առայժմ անուն չունեն: «Կորյուններին անուն են տալիս մեկ ամսվա ընթացքում, կմտածենք»,-ճշտել Է մամուլի քարտուղարը: Նրա տեղեկատվության համաձայն, ընդամենն աշխարհում մոտավորապես 300 ճերմակ առյուծ կա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր