Հազարավոր կամավորներ են ցանկացել 19 հազար դոլարով 60 օր անցկացնել մահճակալին
Advertisement 1000 x 90

Հազարավոր կամավորներ են ցանկացել 19 հազար դոլարով 60 օր անցկացնել մահճակալին

NASA-ն եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունն սկսել են կամավորների հավաքագրումը, որոնք պատրաստ են 60 օրվա ընթացքում առանց վեր կենալու պառկել մահճակալին 19 հազար դոլար վարձատրության դիմաց: Գիտափորձին մասնակցելու հայտեր են տվել արդեն հազարավոր պոտենցիալ թեկնածուներ:

«Երեկվանից գիշերվա ընթացքում մենք 1300 հայտ ենք ստացել: Ավելի վաղ ստացել Էինք եւս մի քանի հազարը: Շատ թեկնածուներ կան Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի (DLR) Օդատիեզերական բժշկագիտության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրիդերիկե Վյուտշերը՝ հավելելով, որ ընտրվելու պարտադիր պայման Է գերմաներենի ազատ տիրապետումը: Գիտափորձը բաղկացած Է 15-օրյա նախապատրաստումից, 60 օր մահճակալին անցկացնելուց, որի ընթացքում ավելի քան 100 գիտնականներ կանցկացնեն զանազան հետազոտություններ՝ մարդու օգրանիզմի վրա անկշռության ազդեցությունը պարզելու նպատակով, եւ 14-օրյա վերականգնումից:

24 մասնակիցներից մեկը դառնալու համար անհրաժեշտ Է անցնել բարդ ընտրությունը, որը ներառում Է հարցաթերթիկի լրացում, զրույց եւ փորձարկվողների շարքերը մտնելու պատրաստականության հոգեբանական գնահատում: Ինչպես հայտարարել Է Վյուտշերը, այդ ամենն արվում Է, որպեսզի նվազագույնի հասցվի նախագծից մասնակցի վաղաժամկետ դուրս գալու ռիսկը:

 



Նման նյութեր