Բրիտանացի նկարիչ Բենքսիի քաղաքական թեմատիկայով ամենահայտնի նկարներից մեկը, որը կոչվում Է Devolved Parliament («Դեգրադացված խորհրդարան»), Բրիստոլի թանգարանի ցուցադրանք Է վերադարձել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առիթով: Այդ մասին Բենքսին հայտնել Է Instagram-ում:
«Ես այն ստեղծել եմ 10 տարի առաջ: Բրիստոլի թանգարանը հենց նոր այն վերադարձրեց ցուցահանդես, որպեսզի նշի Brexit-ի օրը»,- գրել Է նկարիչը: