Սարգիս Գրիգորյանն այլևս չի նկարահանվելու սերիալներում. այս մասին առաջին անգամ դերասանը հայտնեց Asekose.am-ին՝ նշելով, որ սա իր համար սկզբունք է:
«Այս պահին որոշումս հստակ է, չեմ ցանկանում նկարահանվել երկար սերիալներում, այլ հարց են կարճ նովելները: Այսինքն՝ հեռուստադիտողն ինձ կարող է տեսնել 20-25 մասից բաղկացած սերիալներում, եթե, իհարկե, նման առաջարկներ լինեն»:
Սարգիսի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին կենտրոնացած է ներկայացումով, գեղարվեստական ֆիլմերով, իսկ դրանք շատ ժամանակատար են:
«Ավելի վաղ արդեն ասել էի, որ ցանկանում եմ ներկայացումներով հանդես գալ և գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել: Օրերս էլ կայացել էր «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որում հանդես էի գալիս որպես գլխավոր դերակատար և պրոդյուսեր: Ի դեպ, որգեգրել եմ քաղաքականություն, ըստ որի՝ պետք է վերադառնամ տուն, այսինքն՝ թատրոն, ինչն էլ այս պահին անում եմ: Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին եմ հանձնելու «Անմահների երկիրը» ներկայացումը, ինչին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ:
Սա կյանքի և մահվան սահմանագծում հայտնված և իսկական ընկերություն անող տղամարդկանց մասին է, հայրենիքի մասին է: Հենց այս գաղափարներն են ընկած Էդուարդ Զորիկյանի կողմից հեղինակած պիեսի հիմքում: Ահմաբեր սպասում եմ պրեմիերային, որին ներկա են գտնվելու մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն բանակաշինության գործում, ինչպես նաև քառօրյա պատերազմի հերոսները, նաև զոհված հերոսների մայրերը»:
Ամբողջությամբ՝ asekose.am