Երեկ երեկոյան սարասափահար ինձ զանգահարեց Լիլիթ Մակունցը եւ մեղմ ասած՝ իր զարմանքը հայտնեց իմ՝ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու հետ կապված:
Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: «Մակունցի նման վերաբերմունքը շատ հաճելի էր՝ ինչ խոսք»,-ասաց Օրբելյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ որոշակի կոնֆլիկտներ եւ թյուրըմբռնումներ ունեցել է Օպերային թատրոնի տնօրինության հետ, Օրբելյանն ասաց. «Սկզբում՝ այո, որոշ բաներ կար, բայց ես գիտեմ, որ այդ հարցերով էլ էր Նազենին զբաղվում: Այժմ Լիլիթը բոլորովին այլ դիրքորոշում ունի, նա ե՛ւ Գերմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար էր շնորհավորել ե՛ւ մեր բոլոր հաջողությունների: Նա հասկացել է, որ ես պատահական հայտնված մարդ չեմ, այլ մարդ եմ, որը բավականաչափ նվիրված է այս Թատրոնին»,-ասաց Օրբելյանը: