
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է: Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Էմիրությունների քաղաքական վերնախավի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի հետ առանձնազրույցում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ գործակցություն սկսելու վերաբերյալ հարցեր: Ներդրումային նախագծեր իրականացնելու և երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու հարցեր են քննարկվել Աբու Դաբիի, Դուբայի և Ֆուջեիրայի էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: