
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ: աշինյանը Կուրցի հետ հանդիպումից սելֆի է հրապարակել՝ գրելով.
«Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»:
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ:
Իսկ կեսօրին երկար սպասված Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը տևել է ավելի քան երեք ժամ: