Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, այս մասին տեղեկանում ենք Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջից: Օրեր առաջ հաղորդվել էր, որ մարտի 29-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կժամանի Հալեպ՝ կատարելու տեղի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցու վերաօծման արարողությունը:





