2014-ի մարտի 29-30-ին նույն վիճակն էր: 29-ին Իջևանում էի, ամբողջ օրը անձրև եկավ, հաջորդ առավոտ հայրս կանչեց՝ աղջիկ ջան, պոլնի ծին ա նստել, ո՞նց դես քնյալ:
Հագինս կեդ էր: Տոպրակներ հագա, կապկպեցի, որ տնից մինչև դարպաս հասնեմ՝ տաքսի նստեմ: Երևան եկող երթուղային չկար:
Մի քանդված Ժիգուլի նստեցի, երկու ժամվա ճամփան երեքուկեսում բերեց: Վարորդը շտապելուց սխալ տեղերով էր քշում, մեքենան էլ՝ չխկլիկ, խրվեց,մի տեղ մնաց:
Հո չի հայհոյում ինքն իրեն՝ ես շաշ կլյուխ, էս որդեղո՞վ եկա, հըմի ո՞նց անեմ: Էն որ մի հիմար քարը ծովն է գցում, էդ տարբերակն էր: Երեք տղամարդ ուղեղները արգելակված նստել էին:
Դուրս եկա, իրենց էլ դուրս հանեցի, որ աշխատեցնեմ, մեքենան հանեն էդ ձյունապատ փոսից: Դու էս արա, դու էն արա, թե՞ չեք ուզում էստեղից դուրս գանք՝ ամոթանք տալով, տեղ-տեղ համոզելով մեքենան փոսից հանեցի, հասանք Երևան:
Թաց, ծանր ձյուն էր, հատկապես Իջևան-Դիլիջան ճանապարհին, բազմաթիվ ծառեր էին ջարդվել: Երևանում էլ մի 20 սմ նստած կլիներ, բայց սկսել էր քիչ-քիչ հալվել, ջրերն էլ հո չէին հոսում: Էնպես որ հիմա ավելի լավ վիճակում ենք:
Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: