Բարելավվում են ձեր հարաբերությունները ինքներդ ձեզ հետ, սկսում եք հարգել ինքներդ ձեզ: Հենց դուք սկսում եք հոգ տանել ձեր մասին ֆիզիկապես, հոգեբանորեն և էմոցիոնալ մակարդակում, դուք դադարում եք շփվել նրանց հետ, ովքեր ձեր կյանքում ավելացնում են նեգատիվ զգացողությունները: Դուք հասկանում եք, թե որքան կարևոր են առաջին հերթին ձեր հարաբերությունները հենց ձեզ հետ:
Դուք սկսում եք սիրել ինքներդ ձեզ: Դուք դադարում եք սեր փնտրել դատարկությունը լցնելու համար, այլ լցնում եք այն ձեր նկատմամբ սիրով:
Դուք ձեզնից հեռացնում եք թունավոր մարդկանց: Դրանք այն մարդիկ են, ովքեր ձեզ ընդունում են՝ որպես ինքնին ենթադրվող մի բան, ովքեր օգտագործում են ձեզ, ում հետ դուք ոչ մի կերպ չեք զարգանում, ովքեր վիրավորում են ձեզ, ովքեր ձեր զգացմունքներին փոխադարձությամբ չեն պատասխանում: Երբեմն դա ամենաբարդ բանն է. հեռացնել կյանքիցդ որոշակի մարդկանց:
Դուք ավելի երջանիկ եք դառնում: Պարզապես դուք ավելի քիչ խնդիրներ եք ունենում, քանի որ որոշում եք խուսափել նեգատիվ իրավիճակներից, որոնք ոչ մի կերպ ձեզ երջանիկ չեն դարձնում:
Լավանում են ձեր հարաբերությունները: Հանկարծ այն մարդիկ, ում դուք թողել էիք ձեր կյանքում, սկսում են ավելի ուժգին ազդել ձեզ վրա՝ մոտիվացնելով ավելի լավը դառնալ: Նրանք ձեզ հետ նույն ալիքի վրա են: Նրանք ձեզ նման նպատակասլաց ու պոզիտիվ մարդիկ են:
Դուք դեպի ձեզ եք ձգում որակյալ մարդկանց: Անցյալում հնարավոր է, դուք համաձայն էիք ձեր շրջապատում ունենալ մարդկանց, ովքեր ձեզ գոնե մի փոքր ուշադրության էին արժանացնում, սակայն այժմ դուք գիտակցում եք ձեր ժամանակի արժեքը և չեք ուզում այն վատնել անարժան մարդկանց վրա: Ձեր զուգընկերը կլինի ձեր կյանքի ամենակարևոր և ազդեցիկ մարդը հենց այն ժամանակ, երբ կհասկանաք, որ պետք չէ բավարար ուշադրություն դարձնել այն մարդուն, ով ուշադիր չէ ձեր նկատմամբ:
Դուք սկսում եք իսկապես պայքարել ձեզ համար և այն բանի համար, ինչին հավատում եք: Երբ դուք սկսում եք հավատալ ինքներդ ձեզ, դուք դադարում եք հավատալ այն բանին, թե ինչ են ասում ու մտածում ուրիշները: Իսկ նրանցից կարող է շատ նեգատիվ գալ: Սակայն դուք վերջապես դադարում եք նրանց լսել: Դուք մնում եք ձեր կարծիքին, և եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա նրանք գիտեն, թե որտեղ է դուռը:
Դուք ավելի ինքնավստահ եք դառնում: Եվ այդ վստահությունն արտահայտվում է ձեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում, աշխատանքից մինչև անձնական կյանք ու ցանկացած կենսական որոշումներ: Դուք ձեզ նայում եք հայելու մեջ և ուշադրություն դարձնում ոչ թե թերությունների, այլ առավելությունների վրա:
Դուք դադարում եք արդարանալ: Եթե դուք ընդունում եք որոշումներ, որոնք երջանկացնում են ձեզ, դուք ոչ ոքի չպետք է բացատրեք, թե ինչո՞ւ եք կայացրել հենց այդ որոշումը:
Դուք վերջ եք տալիս շարունակ ներողություն խնդրելու պրակտիկային: Երբ դուք վստահ եք ձեր կայացրած որոշումների մեջ, պետք չէ ներում հայցել: Այո, դուք դա անում եք, երբ ճիշտ չեք, սակայն մանրուքների համար չարժե ներողություն խնդրել:
Դուք դադարում եք սպասել: Դուք դադարում եք հավատալ ստին ու արդարացումներին, քանի որ, երբ դուք վստահ եք ձեզ վրա, դուք արդեն չեք ուզում լինել նրանց հետ, ովքեր ինքնավստահ չեն: Դուք բաց եք թողնում այն հարաբերություններն ու մարդկանց, որոնք ձեզ ստիպում են սպասել:
Դուք այլևս չեք նախանձում: Առաջ դուք շարունակ ձեզ համեմատում էիք ուրիշների հետ: Բայց այժմ դուք գիտեք, որ միակ մարդը, ում հետ դուք պետք է մրցեք, դուք ինքներդ եք:
Դուք քչով չեք բավարարվում: Ձեր ստանդարտները պետք է բարձր լինեն, անգամ, եթե դրանք ինչ-որ մեկին անիրատեսական են թվում: Դուք պետք է չնահանջեք ու չհամաձայնեք ավելի քչին:
Դուք բաց եք թողնում անցյալի բեռը, հատկապես այն մեկը, որը ձեզ չի պատկանում, ասենք՝ ուրիշի խնդիրներն ու վիրավորանքները: Դուք թույլ չեք տալիս, որ դրանք հետապնդեն ձեզ: Դուք սովորում եք ապրել ներկայով:
Դուք դադարում եք մեղադրել ձեզ: Դուք պատասխանատվություն եք վերցնում բոլոր այն բաների համար, ինչը գտնվում է ձեր վերահսկողության ներքո: Մնացած ամեն ինչը դադարում է ձեր խնդիրը լինել:
Դուք ընտրովի եսասեր եք դառնում: Եսասիրությունը վատ բան չէ: Ինքներդ ձեզ առաջին տեղում դնելը հենց այն է, ինչ դուք պետք է անեք:
Դուք դադարում եք կենտրոնանալ նեգատիվի վրա, նեգատիվ մարդկանց, նեգատիվ խոսակցությունների, բամբասանքների, բողոքների վրա: Սրանցից և ոչինչ ձեր կամ ուրիշի կյանքը չի լավացնում: Ավելի լավ է կենտրոնանալ պոզիտիվի վրա:
Դուք սկսում եք կայացնել ավելի առողջ որոշումներ: Եվ խոսքը միայն նրա մասին չէ, որ սկսեք մարզադահլիճ գնալ կամ ավելի ճիշտ սնվել: Խոսքը ընկերների, շրջապատի, հարաբերությունների ընտրության մասին է, այն մասին, թե ինչն է իսկապես օգտակար ձեր մարմնի ու հոգու համար, ինչն է ձեզ ավելի երջանիկ դարձնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը