Հայաստանի հեղափոխական իշխանությունը պետք է ձեռնպահ մնա ՀԽՍՀ կոմունիստական իշխանության 2 կոպիտ սխալները կրկնելուց, որոնցից, տարիներ անց, հրաժարվեցին հենց իրենք՝ կոմունիստները: Դրանք են Հայաստանում բամբակ աճեցնելը եւ ոչխարաբուծությունն ընդլայնելը:
Առաջինի կարիքը կարելի է բավարարել մասնավորապես Եգիպտոսից ներմուծելով աշխարհի ամենաորակյալ բամբակը: Եթե մենք ուզում ենք որակյալ տեքստիլ արդյունաբերություն ունենալ,պետք է հրաժարվել միջինասիական կամ տեղական բամբակից, որոնք որակի առումով հիմնովին զիջում են համաշխարհային շուկայում առկա բամբակի որակին եւ տեսականուն:
Իսկ երկրորդի՝ ոչխարաբուծության ընդլայնման վնասակարությունը արոտավայրերի անապատացման վտանգով է պայմանավորված եւ այդ իսկ պատճառով կառավարությունը պարտավոր է գյուղատնտես գիտնականների խորհրդով երկրում սահմանել ոչխարի գլխաքանակի ողջամիտ թիվը եւ մշտական հսկողություն սահմանել դրա պահպանման վրա:
Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: