Մարտի 31-ին ծնվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը. մարդ, ում շնորհիվ հայկական կոնյակագործությունն ու ARARAT կոնյակները միջազգային փառք, հեղինակություն և բազմաթիվ մեդալներ ձեռք բերեցին: Մարդ, ով լավագույն գիտակ-կոնյակագործի համբավ էր վայելում աշխարհի տարբեր անկյուններում, և ում հոտնկայս ծափողջույններով էին դիմավորում կոնյակի հայրենիքում՝ Ֆրանսիայում:
«Հայաստան», «Դվին», «Ախթամար», «Հոբելայնական»,«Երեվան», «Տոնական», «40 տարի», «50 տարի», «Նաիրի»… Մարգար Սեդրակյանի ստեղծած գլուխգործոցներից յուրաքանչյուրը Հայաստանի յուրօրինակ դեսպանն է ողջ աշխարհում և հարգանքի տուրք՝ Հայաստանի դարավոր մշակույթին ու պատմությանը…#MargarSedrakyan
Գոհար Պետրոսյանի էջից: