ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցյալ տարի էս ժամին, երբ որ մութը քիչ քիչ սկսել էր ընկնել, քաղաքացիական դաշտի մեր ընկերներին փոքր խմբերով ուղեկցում էինք ՔՊ գրասենյակ բացահայտելու մարտի 31-ի առեղծվածը՝ թե ինչ ենք պատրաստվում անել ընդդեմ ՍՍ-ի դե ֆակտո երրորդ ժամկետի։
Պարզվեց, որ քայլելու ենք Գյումրիից Երևան։ Հարցերը շատ էին, տարակուսանք կար։ Ասում էինք, որ էս քայլով պիտի արժանանանք քաղաքացիների վստահությանը, ցրենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ կասկածները, որոնք կուտակվել էին։
Մարտի 30-ի երեկոյան տեղի ունեցավ Մերժիր Սերժին նախաձեռնության հետ առաջին քննարկումը, որտեղ ֆիքսվեց բռնությունը տոտալ մերժելու գաղափարը։
Հաջորդ օրն առավոտյան սկսեց գրվել մի էջ, որը ամեն անգամ մտովի վերընթերցում եմ չխեղդվելու համար բյուրոկրատիայի ճահճում»։