Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ, գրեթե, ամբողջ օրը չի տեսել որդուն` 4 ամսական Արեգին, քանի որ զբաղված էր նոր տեսահոլովակի նկարահանումներով։ Tert.am Life-ը եղել է տեսահոլովակի նկարահանմանը և ներկայացնում է բեքսթեյջն ու երգչուհու հարցազրույցը ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ որդու մասին։
Տևական դադարից հետո Քրիստինեն լսարանին կներկայանա իր ոճին համապատասխան մեղեդային ստեղծագործությամբ։ Երգչուհին վստահեցնում է, որ այս դադարը լսարանի համար էր, նոր տեսահոլովակներ ու երգեր չներկայացնելու փուլում ինքն աշխատանքային դադար չի ունեցել։
«Լսարանի համար դադարի փուլ էր, ինձ համար՝ ոչ։ Ես անընդհատ աշխատում էի երաժիշտների հետ, ստեղծագործական փուլում էի։ Իհարկե, մայր դառնալու փուլում նախկին տեմպով չէի աշխատում, բայց աշխատում էի»,- ասաց նա։
«Մոռացիր» երգի տեսահոլովակը Քրիստինեն իր լսարանին կներկայացնի մի քանի օրից։ Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, խոսքերը՝ Նարեկ Ստամբուլցյանը: Խորագիրը հուշում է, որ այն տխուր երանգ ունի։ Երգչուհին զգուշանում է այսպիսի գնահատական տալ երգին. ««Տխուր» և «ուրախ» գնահատականները, որպես կանոն, հանդիսատեսն է տալիս։ Երաժշտի համար չկան այդ գնահատականները, կան երգեր և իրենց ապրումները»։
Երգը «Պատվից առավել» հեռուստասերիալի սաունդթրեքն է։ Ֆիլմերի համար նախատեսված երգերը Քրիստինեի համար շատ հետաքրքիր է։ «Ելենա Արշակյանի և Անահիտ Մխիթարյանի հետ առաջին համագործակցությունս չէ։ Կրկին համագործակցության առաջարկ արեցին, որը սիրով ընդունեցի։ Սաունդթրեքների վրա աշխատելը շատ հետաքրքիր է»,- ասաց նա։
Խոսելով իր կերպարի մասին` Քրիստինեն հայտնեց, որ ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը, զգեստը կարել է հատուկ այս տեսահոլովակի համար։ «Իմ կերպարը ստեղծելիս նպատակը խաղաղություն ստանալն էր,- նկատեց երգչուհին ու հավելեց, որ երեկ ամբողջ օրը նկարահանումներ են արել։ -Բավականին մեծ թիմ է աշխատել։ Նկարահանումները բավականին արագ ենք արել, առանց դադարների, քանի որ ցերեկվա լույսը բաց չթողնելու խնդիր ունեինք, բացի այդ շտապում էի, որպեսզի հասնեի որդուս»։
Մի ամբողջ օր երեխայից հեռու լինելը մայրիկի համար բարդ էր, բայց հանգիստ էր, քանի որ բացակայելիս որդուն ապահով ձեռքերում է թողնում։ Տատիկը հոգում է, որ Արեգը չզգա մայրիկի բացակայությունը։
Ամբողջությամբ՝ life.tert.am