Իր ցանկալիությունն ընդգծել սիրող հաղորդավարուհի, դերասանուհի, երգչուհի Անֆիսա Չեխովան այս օրերին Երևանում է։ Ռուսական հեռուստատեսության ամենահամարձակ ու սկանդալկային հաղորդավարուհիներից մեկը, որն էկրանից հեռուստադիտողների հետ խոսում էր ինտիմ թեմաների մասին, դեռ տարիներ առաջ ասել էր, որ հայ տղամարդիկ իր համար ցանկալի են։
41–ամյա հաղորդավարուհին ընտրություն անելիս այս մասին չէր մտածել, վրացու հետ էր ամուսնացել, սակայն ավելի ուշ արված գենետիկ անալիզը ցույց էր տվել, որ ամուսինն իրականում հայ է։
Tert.am Life-ը Անֆիսայի հետ զրուցել է հայերի ու Հայաստան այցի մասին։ Դերասանուհին Երևանում առաջին անգամ չէ, թեև նախորդ այցն ավելի քան 10 տարի առաջ էր։ Անֆիսան երեկ է ժամանել, այսօր պետք է միջոցառման մասնակցի։
Այս տարիների ընթացքում քաղաքի կրած փոփոխությունների մասին դեռ դժվարանում է խոսել։ «Դեռ ոչինչ չեմ հասցրել տեսնել, քանի որ գիշերն ենք ժամանել։ Իմ լինզան ընկավ և ոչինչ չէի տեսնում։ Ընկերուհիս էր ինձ օգնում քայլել, որպեսզի չընկնեի»,– իրեն բնորոշ անկեղծությամբ պատմեց նա ու հավելեց, որ մեքենայի միջից շատ բան տեսնել հնարավոր չէր, պետք է զբոսնել քաղաքով, ինչը կփորձի անել ավելի ուշ։
Ամբողջությամբ՝ life.tert.am