«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քանի օր է մտածում էի գրել այս ապազգային, հակահայ հայտարարության մասին:
Ամեն վայրկյան պատերազմի սպասող մեր երկրում Արցախի սահմանը պաշտպանելը պատիժ համարող այս պաշտոնյան իր տեղում չէ: Նման մոտեցումը ապազգային է, հակահայ է, և ծառայում է միայն թշնամու դիրքերն ամրապնդելուն, քանի որ սրանով մեր ժողովրդի մեջ սերմանում են այն գաղափարը, որ Հայրենիքի պաշտպանությունը ոչ թե անհրաժեշտություն է, այլ պատիժ: Լսո՞ւմ եք, ՊԱՏԻԺ: Այս պաշտոնյան և բոլոր նրանք, ովքեր երկրի պաշտպանությունը պատիժ են համարում, պետք է շտապ լքեն իրենց պաշտոնները:
Այս մարդն, ի դեպ, վաղուց իր տեղում չէ: Դեռ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, նա համոզում էր, որ 8 մլն քառակուսի չենք կորցրել և Սեֆիլյանը ստում է: Օրեր հետո, երբ սերժիկը խոստովանեց կորցրածի մասին, սա գոնե ներողություն չխնդրեց իր կեղծիքի համար:
Վերջում մնում է հարց տամ, քանի՞ հազար հայաստանցի է այսօր պատժված պաշտպանում Հայրենիքը, պարոն: Գոնե հարցս կարդալիս ամաչեիր»: