«#Թումանյանի_անունից_ասում_եմ #Սուտլիկ_որսկաններ_հելեք_ռադ_եղեք». Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

«#Թումանյանի_անունից_ասում_եմ #Սուտլիկ_որսկաններ_հելեք_ռադ_եղեք». Կարմեն Դավթյան

Հորս կնունքով, մորս ծնունդով`
-Վեր կացանք մի օր`
-Ես էի, Արյուլն էր, Գոյարն էր` տելվիզատորով, Արոն էր` կախարդական փայտիկով` Մխոյին քշում` հու, այ` հու,….
-Գնացինք` Գյումրի…
-Եկանք` Էրևան.
-Որտեղ տռուսիկ տեսնաք` դուզ-դուզ գնացինք.
-Որտեղ Չալոյին`
-Կուզեկուզ գացինք…
Հ.Գ.
-Հասանք` մի անշուն գեղ`
-Մեջը լիքը իշխանություն`.
-Այուլ դու`
-Դ`ըմփ.
-Արո դու`
-Դը`մփ.
-Մխո` բա դու…
-Ես տկար եմ, թող հ`ու ասեմ…
Հ.Գ.
-Գնացիինք` գնացինք` երեք պղինձ գտանք`
-Բյուջեի հըմար`
-Երկուսը ծակ, էն մինն էլ ըսկի տակ չուներ.
-Սաղ հոսում,
-էլ հա դառնում էր տինոջ հիմնա-դրամ …
-Ջուրը լցրինք էս անտակ պղինձը…
Հ.Գ.
-Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ….

#Թումանյանի_անունից_ասում_եմ
#Սուտլիկ_որսկաններ_հելեք_ռադ_եղեք

Կարմեն Դավթյան



Նման նյութեր