
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում բժիշկները պայքարում են 25-ամյա Կարոլինա Սարգսյանի կյանքի համար, որը պլաստիկ վիրաբուժության մասնավոր կլինիկայում ռինոպլաստիկայից հետո վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել:
Աղջկա խոսքով՝ նա ցանկացել է միայն «մի փոքր ուղղել քիթը»:
Վիրահատությունն իրականացրել էր Գևորգ Ստեփանյանը։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն դրանից 3 օր անց բարդություններ են առաջացել և աղջիկը կոմայում է հայտնվել:
Այս ամենից հետո քրեական գործ է հարուցվել, որով անցնում են Ստեփանյանը, կլինիկայի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գյուլնարա Շախը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը։
Կոմայից դուրս գալուց հետո աղջիկը անճանաչելիորեն փոխված է եղել և ունեցել է առողջական խնդիրներ:
Տուժածն իր ցուցմունքներում ի սկզբանե անեսթեզիոլոգին է մեղադրել։ Հիմա Կարոլինան մեղադրում է կլինիկայի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գյուլնարա Շախին,անեսթեզիոլոգ Լև Խիտրիին և պլաստիկ վիրաբույժ՝ Գևորգ Ստեփանյանին:
Մանրամասներին կարող եք տեղեկանալ Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման տեսանյութից: