Արա Շիրինյան. «Հեռուստատեսությունը քաղաքացի է ձևավորում». media.am
Advertisement 1000 x 90

Արա Շիրինյան. «Հեռուստատեսությունը քաղաքացի է ձևավորում». media.am

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում ընտրվեց կինովավերագրող, «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար Արա Շիրինյանը:

Մրցույթը, որը 2019-ի ապրիլի 1-ին անցկացրել էր ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ստացել էր հայտեր 23 թեկնածուներից, որոնցից 9-ի հետ կազմակերպվել էին հարցազրույցներ:

Արա Շիրինյանը փակ քվերակության արդյունքում ստացել է առավելագույն 3 ձայն («Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը և ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը ստացել էին մեկական ձայն):

Հանձնաժողովի այդ որոշումը պետք է հաստատի ՀՀ վարչապետը:

Որպես Հանրայինի առաջնահերթ փոփոխություն Արա Շիրինյանը ընդգծեց վստահության անհրաժեշտությունը: Նա ասաց media.am-ին.

«Հեռուստատեսությունն իր բնույթով քաղաքացի ձևավորող գործոն է: Մեծամասամբ հանրային հեռուստատեսությունից է կախված, թե որքանով մարդիկ կվստահեն իրենց պետությանը: Մեր հասարակությունը երկար տարիներ արդարացիորեն չի վստահել հեռուստատեսությանը և հիմա մեծ ջանքեր կպահանջվեն այս իրողությունը փոխելու համար»:

Նունե Հախվերդյան

media.am



Նման նյութեր