198 տարի առաջ՝ նույն այս օրը, Կալկաթայում հիմնադրվեց ցայսօր գործող սփյուռքի ամենահին կրթօջախը՝ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ, ուր բախտ եմ ունեցել ծառայել 3 դժվարին, պայքարի, մաքառման, բազում խնդիրներով ու արկածներով լի տարի։
Իրականում շատ բան կա գրելու և պատմելու այդ տարիների մասին․․․
Հույս ունեմ, որ մեկ օր Տիրոջ կամքով կկարողանամ հուշերս գրել գլխովս անցած գնացածի մասին․․․
Այս պահին ուզում եմ սրտանց շնորհավորել նախկին և ներկա բոլոր ճեմարանականներին այն վստահությամբ, որ դեռ երկար տարիներ պիտի գործի Կալկաթայի բաբախող սիրտը՝ սիրելի և պաշտելի մեր ճեմարանը։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: