Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ոստիկանություն բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Մե՞նք, մենք վատ ենք, ձեր անգործության պատճառով երկիրը դառելա թալանի համաշխահրային շուկա։ Առավոտյան զարթնում եմ, տեսնում եմ մեքենաս մի տեսակ էն չի, տեսքը դուրս չի գալիս, մտածում եմ կարողա՞ մրսելա, հետո պարզվեց, որ չէ՝ ականջներն են կտրել, տենց փոփոխվելա։ Հա սիրունա բան չասի, բայց քշելուց հարմար չի։ Շատ չզարմանաք, որ ասեմ ցերեկվա ժամերին մարդիկ էնքան են հաբռգել
, որ տուն են ուզում թալանեն։ Այո այո, օրը ցերեկով մեր ծանոթներից մեկի տուն էին փորձել մտնել։
Հա, ասեմ նաև, որ ձեզ դիմելը անիմաստա, մեկա չեք աշխատում, ով դիմելա մենակ ժամանակի անիմաստ կորուստա։ Հանցագործները կամ ձեր հետ են աշխատում, կամ չեք կարողանում բռնել։ Երկու դեպքում էլ շատ վատա։ Դե դուք գործերներիդ նայեք, ավելի ճիշտ՝ ԱՆգործերիդ։Ժողովուրդ ջան, զգույշ եղեք, մեքենաները նորմալ տեղ կանգնացրեք, կամեռաներ բան շարեք։ Դուք եք ձեր գլխի տերը»։