Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «18 հայկական բնակավայրեր ազատագրած «Օգանովսկի Սամոն»` գեներալ Սամվեր Կարապետյանը, թողեց Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվեց զինված ուժերից։
Ուժեղ գեներալի պակասը մեզ իրական կյանքում շատ է խանգարելու։ Ռազմական գեներալները հենց այնպես, օդից չեն դառնում գեներալ ու հրամանատար։ Նրանց գիտելիքները, նրանց փորձը տարիներով են եկել ու մնացել են այդ տարիների մեջ։
Կռված գեներալները պետք ամեն գնով պետք է պահենք բանակում, մեր կենդանի հերոսները չպետք է լքեն զինված ուժերը, անկախ ամեն ինչից»։
https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2076877079027684







