Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ստեղծել են ապատեղեկատվության ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ստեղծել են ապատեղեկատվության ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե

Բրիտանացի խորհրդարանականներն ստեղծել են ապատեղեկատվության եւ ստահոդ նորությունների ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե: Այդ մասին ասված Է Համայնքների պալատի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի կումիտեի զեկույցում: «Մենք համոզված ենք, որ գոյություն ունի հասարակական հետաքրքրություն ապատեղեկատվությունից ելնող ժողովրդավարության սպառնալիքի՝ մեր հետազոտման շարունակման հարցում:

Ուստի մենք ստեղծում ենք ապատեղեկատվության հարցերի նոր ենթակոմիտե: Մենք կգործարկենք նոր կայք (կոմիտեի համար) եւ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի հարցերով նախարար Ջերեմի Ռայթի մասնակցությամբ կանցկացնենք ունկնդրումներ 2019 թվականի մայիսին»,- ասված Է կոմիտեի զեկույցում: «Մենք պլանավորում ենք, որ ենթակոմիտեն կդառնա խորհրդարանական գլխավոր մարմինն այն հարցերի լուծման համար, որոնք կապված են ապատեղեկատվության եւ տվյալների գաղտնիության հետ: Ենթակոմիտեն կդառնա համակարգող կենտրոն նրանց համար, ովքեր կհետազոտեն ժողովրդավարության այդ սպառնալիքը»,- ասված Է փաստաղթղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր