Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել Է ավտովթարից: Այդ մասին ապրիլի 2-ին հայտնել Է Շոտլանդիայի ոստիկանությունը:
«Մենք հաստատում ենք, որ Սեմ Յանգերը՝ Էդինբուրգի համալսարանի 22-ամյա ուսանողը, շաբաթ օրը՝ մարտի 30-ին, մահացել Է այն միջադեպի հետեւանքով, որը Սթեռլինգշիրի մասնավոր կալվածքի տարածքում տեղի Է ունեցել մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ»,-ասված Է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ներկայում ոստիկանությունը հետաքննում Է վթարի պատճառները, սակայն նշում Է, որ կասկածելի հանգամանքներ չի հայտնաբերել: Նախկին զինվորական Ալեքս Յանգերը Մի-6-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է 2014 թվականից. արտաքին հետախուզության բնագավառում նրա ծառայության ժամկետը մոտենում Է 20 տարվա նշագծին: Զոհված Սեմը Յանգերի երեք զավակներից մեկն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: