2018 թվականին շուրջ 113 միլիոն մարդ աշխարհի 53 երկրում պարենի սուր կարիք Է զգացել: Այս մասին ասված Է այն զեկույցում, որը պատրաստել են Եվրամիությունը, ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) եւ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը:
Զեկույցում նշված Է, որ այդ մարդկանց գրեթե երկու երրորդը բնակվում Է ութ երկրում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սուդանում, Սիրիայում եւ Եմենում: Ըստ որում 2017 թվականին ցուցանիշը կազմել Է 124 միլիոն, այսպիսով, խիստ քաղցի ենթարկված մարդկանց թիվը 2018 թվականին կրճատվել Է 8,8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: