Foreo շվեդական վելնես-մակնիշը առցանց հարցում Է անցկացրել եւ կազմել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Mirror-ը:
Կանանց շրջանում վարկանիշը գլխավորել Է բրիտանացի 73-ամյա դերասանուհի եւ «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:
Երկրորդ տեղում հայտնվել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին (92 տարեկան), որը նախընտրել Է չօգտվել երիտասարդացնող զանազան միջոցներից:
Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Մադոննան Է (60 տարեկան), որը, ընդհակառակը, կանոնավոր կերպով դիմում Է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:
Չորրորդը դարձել Է ամերիկուհի քանթրի-կատարող եւ կինոդերասանուհի Դոլի Փարթոնը, որի 73-ամյակը լրացել Է հունվարին, իսկ հինգերորդը՝ 72-ամյա երգչուհի Շերը: Տասնյակում նաեւ տեղ են գտել Ջուդի Դենչը (84 տարեկան), Թինա Թյոռները (79 տարեկան), Քիմ Բեյսինգերը (65 տարեկան), Շերոն Սթոունը (61 տարեկան) եւ Սյուզի Սարանդոնը (72 տարեկան): Ամենագեղեցիկ ծերացած տղամարդ Է ճանաչվել «Ոսկե գլոբուսի» 69-ամյա դափնեկիր ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը:
Նրա հետ միասին առաջատարների հնգյակում հայտնվել են դերասաններ Լիամ Նիսոնը (66 տարեկան), Փիրս Բրոսնանը (65 տարեկան), Առնոլդ Շվարցենեգերը (71 տարեկան) եւ Հարիսոն Ֆորդը (76 տարեկան): Նրանց հաջորդում են՝ Քեւին Բեյքոնը (60 տարեկան), Պոլ Մաքքարթնին (76 տարեկան), Ռոբերտ դե Նիրոն (75 տարեկան), Հերի Օլդմենը (61 տարեկան) եւ Միք Ջագերը (75 տարեկան):