Եղերդը շատ օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն ունի: Այն օգնում է բարձրացնել տոնուսը, տրամադրությունը: Եղերդը պարունակում է В, С, Е վիտամիններ, սպիտակուցներ, աղեր, պեկտին:
Օգտակար է սրտի և անոթների հիվանդությունների բուժման ժամանակ, վերականգնում է նյարդային համակարգը և պայքարում է դիզբակտերիոզի դեմ:
Եղերդի օգտագործումը կայունացնում է քաշը, նվազեցնելով խոլեսթերինի մակարդակը, կանխում է անեմիայի առաջացումը և խթանում է մարդու արյան մեջ էրիտրոցիտների թվի աճը:
Եղերդը նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Եղերդի արմատից ընպելիքն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից, բուժել այրոցը, դերմատիտը:
Հակացուցված է գաստրիտվ, ասթմայով կամ բրոնխիտով հիվանդներին, թութքով կամ երակների լայնացումով, նաև մտավոր անկայուն վիճակում գտնվողներին: